Դասընթացներ
Դասախոսություն Լյուիս ընդ Կլարկ իրավաբանական դրպրոցի էկոլոգիական իրավունքի ծրագրի և Օրեգոն նահանգում լոբբիզմի և խորհրդատվության վերաբերյալ 2013-09-04 Դասախոսություն Լյուիս ընդ Կլարկ իրավաբանական դրպրոցի էկոլոգիական իրավունքի ծրագրի և Օրեգոն նահանգում լոբբիզմի և խորհրդատվության վերաբերյալ
Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնն ուսումնական տարին սկսեց հետաքրքիր դասախոսությամբ, որը կարդացին ԱՄՆ Լյուիս ընդ Կլարկ իրավաբանական դպրոցի պրոֆեսոր Էրիկա Լիմանը և Օրեգոն Նահանգի օերնսդիր մարմնի իրավախոհրդատու, Մեթրո շրջանի լոբբիստ Ռենդի Թակերը: Հյուրերը Հայաստան են այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Ամերիկյան խորհուրդների LFP ծրագրի շրջանակներում, որին 2013 թվականի գարնանը մասնակցել էր Կենտրոնի գիտաշխատող Գոռ Մովսիսյանը: 
Էրիկա Լիմանը ներկայացրեց Լյուիս ընդ Կլարկ իրավաբանական դպրոցում դասավանդվող էկոլոգիական իրավունքի ծրագիրը, դասավանդման առանձնահատկությունները և կարևորեց ուսանելու ընթացքում պրակտիկ իրավաբանի հմտություններ ձեռք բերելու  որը առաջինն է ԱՄՆ-ում: Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև համալսարան ընդունվելու պայմաններին և հնարավորություններին, ինչպես նաև համալսարանում գործող միջազգային էկոլոգիական իրավունքի կլինիկայի աշխատանքներին:
Ռենդի Թակերի զեկույցը նվիրված էր լոբբիզմի ինստիտուտին, որն ԱՄՆ-ում օրենսդիր մարմնի հետ համագործակցության արդյունավետ ճանապարհ է: Նա պատմեց իր աշխատանքի առանձնահատկությունների և հաջողակ լոբբիստ լինելու համար անհրաժեշտ հմտությունների, հատկապես` կապեր ստեղծելու ուանկության մասին:
Դասախոսությանը ներկա էին շուրջ 50 ուսանողներ, դասախոսներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: 

Դասախոսության նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ:
պրոֆեսոր Էրիկա Լիմանի զեկույցը
Ռենդի Թակերի զեկույցը
 
ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: