Դասընթացներ
Հասարակության մասնակցությունը շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացման գործընթացին. հնարավորություններ, խոչընդոտներ և պրակտիկա 2015-06-09 Հասարակության մասնակցությունը շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացման գործընթացին. հնարավորություններ, խոչընդոտներ և պրակտիկա

Հայաստանի Ամերիկյան համալսարանի “Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն”-ի,  Կովկասի բնապահպանական ՀԿ–ների ցանցի, “Շրջակա միջավայրի իրավական պահպանություն կենտրոն” ՀԿ-ի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի համագործակցության արդյունքում 2015թ. հունիսի 9-ին Ալավերդի քաղաքում կազմակերպվեց դասընթաց “Հասարակության մասնակցությունը շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացման գործընթացին. հնարավորություններ, խոչընդոտներ և պրակտիկա” վերտառությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ղեկավար Գարեն Նազարյանը: “ՇՄԻՊԿ” ՀԿ նախագահ, ԵՊՀ ԷԻԿԳ ղեկավար Աիդա Իսկոյանը ներկայացրեց բնապահպանական ոլորտում որոշումների կայացման գործընթացին հասարակության արդյունավետ մասնակցության դերը և նշանակությունը ժողովրդավարության ամրապնդման և բնապահպանության ոլորտում որոշումների կայացման գործում: Փորձագետներ Հեղինե Հախվերդյանը, Օլիմպիա Գեղամյանը և Լաուրա Պետրոսյանցը անդրադարձան հասարկության մասնակցության բովանդակությանը, սկզբունքներին, իրագործման մեխանիզմներին, ինչպես նաև էկոլոգիական տեղեկատվության ստանալու իրավունքին պաշտպանության իրավական հիմքերին և կիրառման գործնական մեխանիզմներին:

Մասնակիցների թվում էին տեղի երիտասարդ ակտիվիստները, ինչպես նաև ԲՈՒՀ-երի ուսանողները, ովքեր հետաքրքրված էին շրջակա միջավայրի պահպանության հարցերով:

Միջոցառումը լուսաբանվել է “Անկյուն 3”  և “Հետք Ալավերդի” տեղական լրատվամիջոցների կողմից:

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: