Հանրային լսումներ
«Ցածր ածխածնային տեխնոլոգիաներ և էներգաարդյունավետության բարձրացում» թեմայով աշխատանքային սեմինար-քննարկում 2013-10-17 «Ցածր ածխածնային տեխնոլոգիաներ և էներգաարդյունավետության բարձրացում» թեմայով աշխատանքային սեմինար-քննարկում

    ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում կազմակերպվել էր «Ցածր ածխածնային տեխնոլոգիաներ և էներգաարդյունավետության բարձրացում» թեմայով աշխատանքային սեմինար: Աղտոտման կանխարգելման ԵՄ թվինինգային ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկման նախաձեռնողը ՀՀ բնապահպանության նախարարություն էր:

 Քննարկումներին մասնակցում էին Թվինինգային ծրագրի մշտական խորհրդատու Թեոդոր Յուրոշեկը, Բնապահպանության նախարարության և ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներ, հյուրեր կային նաև Գերմանիայից և Իսպանիայից:
  Սեմինարի մասնակիցներին ողջունեց Թվինինգային ծրագրի հայաստանյան գործընկեր Ջուլիետա Ղլիչյանը, այնուհետև նմանաբնույթ քննարկումների, ինչպես նաև փորձի փոխանակման կարևորության մասին խոսեց ԵՄ թվինինգային ծրագրի ղեկավար, Գերմանիայի ներկայացուցիչ Մարտինա Կարբովսկին:

 Սեմինարի հիմնական բանախոսը Թվինինգային ծրագրի փորձագետ, Գերմանիայի ներկայացուցիչ Յոզեֆ Հյուբերն էր, ով ներկայացրեց երկու զեկույց՝ «Գերմանիայի Կառավարության էներգետիկայի հայեցակարգը» և «Գերմանիայի էներգաարդյունավետության քաղաքականությունը և շենք-շինությունների էներգաարդյունավետությունը» թեմաներով:

   «Ցածր ածխածնային տեխնոլոգիաների զարգացումը» թեմայով ելույթ ունեցավ Թվինինգային ծրագրի մեկ այլ փորձագետ Ֆրանց-Յոզեֆ Էլլերմանը, ով Թաիլանդի օրինակով ներկայացրեց էներգետիկայի ոլորտում ցածր ածխածնային տեխնոլոգիաների զարգացման փուլերն ու դրանց արդյունավետ աշխատանքը:

  Զեկույցների ընթացքում մասնագետների միջև քննարկումներ էին ծավալվում. նրանք  հարցեր էին բարձրացնում և զարգացած երկրների փորձի հիման վրա առաջարկում լուծման ճանապարհներ:

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: