Հանրային լսումներ
«Կարողությունների հզորացում՝ ԱԱ դիրեկտիվի լավագույն հասանելի տեխնոլոգիաների տեղեկատու փաստաթղթերի վերաբերյալ, պոչամբարների և լցակույտերի կառավարում հանքարդյունաբերության ոլորտում» թեմայով աշխատանքային սեմինար-քննարկում 2013-09-11 «Կարողությունների հզորացում՝ ԱԱ դիրեկտիվի լավագույն հասանելի տեխնոլոգիաների տեղեկատու փաստաթղթերի վերաբերյալ, պոչամբարների և լցակույտերի կառավարում հանքարդյունաբերության ոլորտում» թեմայով աշխատանքային սեմինար-քննարկում

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում ՀՀ բնապահանության նախարարությունը կազմակերպել էր «Կարողությունների հզորացում՝ ԱԱ դիրեկտիվի լավագույն հասանելի տեխնոլոգիաների տեղեկատու փաստաթղթերի վերաբերյալ, պոչամբարների և լցակույտերի կառավարում հանքարդյունաբերության ոլորտում» թեմայով աշխատանքային սեմինար-քննարկում:
Երկօրյա սեմիանարն այն հերթական քննարկումներից մեկն է, որը կազմակերպվում է Աղտոտման կանխարգելման ԵՄ թվինինգային և «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման ներդրման նպատակով Բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» ծրագրերի շրջանակներում:
Մասնակիցներին ողջունեց և քննարկման հիմնական նպատակներն ու ակնկալիքները ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվա-մեթոդական վարչության պետ, «Թվինինգ» ծրագրի երկարաժամկետ միջազգային փորձագետի գործընկերը Հայաստանում Ջուլիետա Ղլիչյանը:
ԵՊՀ էկոիրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանը նույնպես կարևորեց նմանաբնույթ քննարկումները, ինչպես նաև խոսեց կենտրոնի առաքելության և մինչ օրս իրականացրած ծրագրերի մասին:
Այնուհետև Թվինինգային ծրագրի շրջանակներում Հայաստանում մշտական թվինինգային խորհրդատու Թեոդոր Յուրոշեկը խոսեց ոլորտի զարգացման փուլերի, ներկայումս առկա խնդիրների ու դրանց ուղղությամբ կատարվող քայլերի մասին:
Առաջին զեկույցը Թվինինգային ծրագրի փորձագետ Պետեր Ազենբաումինն էր, ով ներկայացավ «Լավագույ հասանելի տեխնոլոգիաների տեղեկատու» ընդհանուր ակնարկով: Նա տեսապատկերների միջոցով պատմեց հանքարդյունաբերության ոլորտում նախկինում տարբեր երկրներում տեղի ունեցած վթարների մանրամասների, դրանց պատճառների և հետևանքների մասին:
Առաջին օրվա քննարկումների ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև Թվինինգային ծրագրի մեկ այլ փորձագետ Ռոլֆ Պետրին:
Միջոցառմանը մասնակցում էին Բնապահպանության ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահութային գերատեսչությունների մասնագետներ, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներ:
Երկրորդ օրը սեմինարի մասնակիցները շարունակեցին իրենց քննարկումները, որոնք հիմնականում վերաբերում էին պոչամբարների և լցակույտերի հետ առկա խնդիրներին:

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: