Հետազոտություն
Միջբուհական ուսանողական գիտաժողով Թափոնների կառավարման հիմնախնդիրները ՀՀ-ում 2012-12-06 Միջբուհական ուսանողական գիտաժողով Թափոնների կառավարման հիմնախնդիրները ՀՀ-ում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա ուսանողական գիտաժողովը այս տարի անցավ Թափոնների կառավարման հիմնախնդիրները ՀՀ-ում խորագրի ներքո: Ընտրված թեման հետաքրքրել էր ոչ միայան իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին, այլ նաև ապագա կենսաբաններին և տնտեսագետներին: Գիտաժողովին ներկայացվեցին տասը զեկույցներ, որոնք վերաբերում էին աղբավայրերի մոնիտորինգին, թափոնների կառավարման ոլորտում լիազորված մարմինների իրավասությունների վերլուծությանը, թափոնների, վտանգավոր թափոնների վերամշաման, վնասազերծման, պահման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզիան, թափոնների կառավարման հիմնախնդիրներին նյութական վնասի հատուցման համատեքստում, թափոնների վերամշակման ոլորտում տնտեսական գործիքների կիրառությանը, կայուն օրգանական աղտոտոիչների կառավարմանը և այլ արդիական թեմաների: Գիտաժողովն անցավ ակտիվ և անմիջական քննարկումների մթնոլորտում:
Գիտաժողովի արդյունքները ավելի լայն լսարանի հասանելի դարձնելու համար ուսանողների կողմից ներկայացված թեզիսները կտպագրվեն Կենտրոնի էլեկտրոնային պարբերականի առաջիկա համարում:
Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացան Կենտրոնի ՀՀ անտառային օրենսդրության մեկնաբանություններ գիրքը, իսկ արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ Մայքլ Ջեքսոնի Երկրի երգը խորհրդանշական կատարման հնչյունների ներքո:
ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: