Աշխատակազմ
Կենտրոնի ղեկավար ԱԻԴԱ ԲԱԳՐԱՏԻ ԻՍԿՈՅԱՆ Կենտրոնի ղեկավար

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ  ԵՎ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Աիդա Բագրատի Իսկոյանը 1957 թ.  ավարտել է Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի միջնակարգ դպրոցը` մեդալով: Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: 1962 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է ուսումը և ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի գիտխորհրդի որոշմաբ նշանակվել և մինչ օրս աշխատում է` որպես ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս:  դասախոսական գործունեությունը նույն ֆակուլտետում: Երկար տարիներ եղել է իրավաբանական ֆակուլտետի առաջին և միակ կին դասախոսը: Իր առաջարկով 1980թ. ֆակուլտետի ուսումնական ծրագիրը համալրվել է "Բնության իրավական պահպանություն" հատուկ դասընթացով: Միութենական  ուսումնական պլաններում միայն 1982 թ. աարկան ընդգրկվել է որպես հատուկ դասընթաց: Միաժամանակ նա դասավանդել Հողային իրավունք, Կոլտնտեսային իրավունք (Գյուղատնտեսական իրավունք) առարկաները: Այս ամենի արդյունքում հիմք դրվեց ոլորտի գիտական ուսումնասիրությունների, հետազոտությունների իրականացման համար` այդ գործնթացում ընդգրկելով ուսանողներին և ապագա ասպիրանտներին: 
1986 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն "Բուսական աշխարհի պահպանության և օգտագործման իրավական կարգավորումը" թեմայով ԽՍՀՄ Գիտություների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտում: 
1988 թվականին զեկույցով հանդես է եկել Վաշինգթոնում Սովետ-ամերիկյան սիմպոզիումին, որը հրատարակվել է "Pace environmental Law Review" հանդեսում: 
1994 թվականին զեկույցով հանդես է եկել Բոստոնում` "Էկոլոգիական իրավունքը ՀՀ-ում" թեմայով:
Աիդա Իսկոյանը շարունակում է իր բեղմնավոր դասախոսական գործունեությունն իրավագիտության ֆակուլտետում:
2008 թ.-ից մինչ օրս Աիդա Իսկոյանը ղեկավարում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի  գիտաուսումնական կենտրոնը:   
Աիդա Իսկոյանը պարգևատրվել  է ՀՀ Բնապահպանության և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունների գերատեսչական ոսկե մեդալներով:
Արժանացել է "Օրհուսի կոնվենցիայի ասպետ" պատվավոր կոչմանը` ներդրած ավանդի համար: 

Դասավանդվող առարակներ

  • Հողային իրավունք
  • Էկոլոգիական իրավունք
  • Միջազգային/Եվրոպական Էկոլոգիական իրավունք

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2000-2004 թթ. եղել է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական: Ներկայումս զբաղեցնում է ՀՀ-ում ՄԱԿ-ի ԵՏՀ "Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և արդարդատության մատչելիության մասին" կոնվենցիայի ազգային համակարգողի պաշտոնը: 
2004-2008.թթ.ղեկավարել է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնը:  
1997 թվականից Աիդա Իսկոյանը ներգրավված է նաև հասարակական գործունեության մեջ և ղեկավարում է "Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն" հասարակական կազմակերպությունը: Ղեկավարել է շրջակա միջավայրի պահպանության  միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ ծրագրեր կամ մասնակցել դրանցում որպես իրավաբան փորձագետ:
2010 թվականից դասավանդում է էկոլոգիական օրենսդրության առանձին հիմնահարցեր ՀՀ բնապահպանության նախարարության քաղաքացիական ծառայողներին` ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության կողմից անցկացվող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման  շրջանակներում: 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Գրքեր

1. Բուսական աշխարհի օգտագործման և պահպանության իրավական կարգավորումը,Մենագրություն, ԵՊՀ հրատ., Երևան, 1987, 120 էջ:          

2. ՀՀ էկոլոգիական իրավունք (իրավական ակտերի ժողովածու), 2-րդ լր. հրատ.Երևան, Ասողիկ, 2009, 768 էջ:

3. Ջրային  ռեսուրսների օգտագործման, պահպանման  և  կառավարման  բնագավառում   Հարավային Կովկասի    երկրների օրենսդրության  կատարելագործումը ժողովածու,Երևան, 2003, 300 էջ:

4. Օրհուսի կոնվենցիայի դրույթների կիրառումը Արևելյան  Եվրոպայի և Կովկասի  երկրներում, Ձեռնարկ քաղաքացիական  հասարակության ներկայացուցիչների համար  Կիև, 2004, 125 էջ:

5. Oրհուսի կոնվենցիայի դրույթների  կիրառումը Արևելյան  Եվրոպայի և Կովկասի  երկրներում,  Ձեռնարկ պետական ծառայողների համար, Կիև 2004, 125 էջ:  

6. Экологические права человека и Орхусская Конвенция (брошюра), Нжар, Ереван 2000 г., стр. 22.  

7. Участие общественности в принятии решений по вопросам косающимся окружающей среды в странах Южного Кавказа, Тбилиси, 2001.  

8. ՀՀ անտառային օրենսդրության ուղեցույց., Գիտագործնական մեկնաբանություն, Երևան, «Տիգրան Մեծ» հրատ., 2012:

9. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ., Երևան, Իրավունք, 2010
էջեր 135-138, 359-365, 375, 416-422, 555-558:

Հոդվածներ

1. Էկոլոգիական իրավունքի զարգացման խնդիրներ Իրավունք և օրինականություն ամսագիր, Երևան, Հայաստան, 1996, էջեր 10-17:

2. Էկոլոգիական իրավունք, կոնցեպցիա, կառուցվածք և աղբյուրներ, Պետություն և իրավունքի հիմունքներ, հոդված,  Երևան, 1998, էջեր 11-34:

3. ՀՀ Էկոլոգիական օրենսդրությունը և իրավունքը իրավիճակը, հիմնահարցերը և զարգացման ուղղությունները Պետություն և Իրավունք, հոդված, Երևան, 2000, թիվ 3(4), էջեր 36-40:

 4. Повышение уровня экологической осведомленности общественности, Իրավագիտության հարցեր N, 3-4, Երևան, 2000, էջեր 46 -51:

 5. Соотношение гражданского и земельных кодексов в области регулирования земельных отношений. Պետություն և իրավունք, N 1, Երևան, 2001, էջեր 27-33:

 6. Экологические права граждан: понятие, состояние законодательства и проблемы развития.,
Իրավագիտության  հարցեր, N 3 Երևան , 2002, էջեր 71-77:

 7. Проблемы имплементации международных договоров Республики Армении в области окружающей среды., Պետություն և իրավունք, Երևան, 2002, N 3 (17), էջեր 48-51:

 8.Экологизация правовых норм как необхадимая предпосылка эффективности действия экологического законодательства. "Պետություն և իրավունք", N 2(52), Եր., 2011, Էջեր  86-93:

9. Организационно-правовое обеспечение охраны окружающей среды в Республике Армения: теория, практика, проблемы”. Международном сборнике научных трудов аграрных и юридических высших учебных заведений России, Украины, Белоруссии, Казахстана, других стран СНГ и государств Евросоюза  “Состояние, проблемы, пути совершенствования”  Том 2. под ред. зав. кафедрой земельного права РГАУ МСХА им. К.А.Тимирязева Быстров Г.Е. изд.-во ООО “Торжокская Типография” март 2009, Էջեր 204-211:

10.  “Issues Related to Legal Protection of Wild Plants”, Pace Environmental Law Review, Volume5, November 2 Spring 1988.  

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ  ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՑԱՆԿ
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ

Երկուշաբթի-Ուրբաթ 10:00-18:00 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հասցե., Ալեք Մանուկյան 1,  ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 լսարան:  
Էլ փոստ.aidaisk@arminco.com, 
Հեռ., (+37410)559602, (+37491)420021, 

ՌԵԶՈՒՄԵ 

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: