Հանրային լսումներ
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ 2012-08-28 Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ԱԿՆԱՐԿ - Էկո-իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում:
Քննարկման նպատակն էր հանրությանն իրազեկել նախագծի փոփոխությունների մասին, ինչպես նաև հնարավորություն ընձեռել շահագրգիռ խմբերին ներկայացնելու իրենց մտահոգությունները նախագծի վերաբերյալ:      
Հանրային լսման առանցքը բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի , օգտագործման ձևերի, հատկապես`   էկոլոգիական տուրիզմի կազմակերպման  խնդիրներին էին: 
Նախագծի կառուցվածքի և բովանդակության ամբողջական ուսումնասիրությունը թույլ  է տալիս արձանագրելու, որ ամբողջությամբ վերանայվել է դրա հասկացությունների  ապարատը, հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաները, այդ կատեգորիաների իրավական ռեժիմները (օրինակ` արգելոցների գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների ցանկի նախատեսումը) բնության հատուկ պահպանվող տարածքների (այսուհետ` ԲՀՊՏ) կառավարման գործառույթների բովանդակությունը (մոնիթորինգ, կադաստր, ուսումնասիրություններ և այլն), ներդրվել է ԲՀՊՏ-ների կատեգորիաների այնպիսի տեսակներ` կենսոլորտային արգելոց կամ ջրաերկրաբանական բնության հուշարձան, որոնք երբևէ հայտնի չեն եղել ՀՀ էկոլոգիական օրենսդրությանը:
Նախագծի կատարելագործման վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ է ներկայացրել նաև  Էկո-իրավունքի կենտրոնը: 
Նախագծի մշակման հիմքում դրվել են Հայաստանի պահպանվող տարածքների զարգացում ՄԱԶԾ ԳԷՖ ծրագրի շրջանակներում իրականացված մի շարք հետազոտություններ և վերլուծություններ:

ԳՈՐԾԸՆԿԵՐ - ՀՀ բնապահպանության նախարարություն 


ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ- Պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական ինստիտուտների, գորածարարի ոլորտի ներկայացուցիչներ 

 
ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: