Դասընթացներ
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը և Բնապահպանի օր 2015-06-05 Շրջակա միջավայրի համաշխարհային օրը և Բնապահպանի օր

Հունիսի 5-ին Երևանի Սիրահարների այգում նշվեց Շրջակա միջավայրի համաշխարհային օրը և Բնապահպանի օրը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ազգային ժողովի և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանի Հնարապետությունում հավատարմագրված պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ,  հասարակական կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչներ:

“Բնապահպանական նվաճումներ” խորոգրով ցուցահանդեսին մասնակցեց շուրջ 50 կազմակեևպություն` ՀՀ ԲՆ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ, բնապահպանական միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, դպրոցներ և կրթօջախներ, կանաչ տեխնոլոգիայի արտադրությամբ զբաղվող ընկերություններ, մշակույթի կենտրոններ:

Միջոցառմանը մասնակցեց նաև “Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն” ՀԿ-ն և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը: Նշված կազմակերպությունները ներկայացրեցին իրենց հրատարակումները, կատարված աշխատանքների արդյունքները, այդ թվում օրենսդրության մեկնաբանություններ, գիտական աշխատություններ, հետազոտություններ և այլ մեթոդական նյութեր: Տաղավարի հյուրերի թվում էին ՀՀ բնապահպանության նախարարի գլխավորած խումբը, ՄԱԿ-ի,  ԵՄ-ի և պետական կառավարման մարմինների այլ ղեկավարներ:

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: