«Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության» Ուղեցույցը մշակվել և հրատարակվել է «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ի կողմից` որպես «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագրի բաղադրիչ: Ծրագիրն իրականացվում է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից, իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով:
Ուրախ ենք Ձեզ ներկայացնելու Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության¦ Ուղեցույցը, որն առաջին փորձն է մեկ աղբյուրում միավորելու էկոլոգիական օրենսդրության մշակման գործընթացին հասարակության մասնակցության իրավական և մեթոդական մոտեցումները:
«Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության» Ուղեցույցը մշակվել է շրջակա միջավայրի վերաբերյալ որոշում կայացնողների և նշված ոլորտի քաղաքացիական հասարակության շրջանակում անցկացված ուսումնասիրության արդյունքների, գործող ազգային օրենսդրության և պրակտիկայի, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի տարբեր մարմինների կողմից ընդունված փաստաթղթերի համեմատական վերլուծության հիման վրա:
Ուղեցույցը հնարավորինս մատչելի կերպով բովանդակում է անհրաժեշտ իրավական գիտելիքների և հմտությունների ամբողջություն, որոնք կարևոր են իրավական ակտերի մշակման և ընդունման գործընթացին իրազեկված և արդյունավետ մասնակցելու համար: Այն նախատեսված է քաղաքացիական հասարակության անդամների, որոշում ընդունողների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությամբ հետքրքրվողների համար:
Ուղեցույցն ունի նաև մեթոդական նշանակություն, և կարող է օգտագործվել հասարակության տարբեր խմբերի շրջանում դասընթացներ անցկացնելու համար: