Դասընթացներ
«Սննդամթերքի անվտանգության ապահովման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտաժողով 2014-11-13 «Սննդամթերքի անվտանգության ապահովման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտաժողով

  Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը կազմակերպում է գիտաժողով «Սննդամթերքի անվտանգության ապահովման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով: Գիտաժողովին կարող են մասնակցել  ՀՀ ԲՈւՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները:  
 

  • Զեկույցներին ներկայացվող պահանջներ
  • Բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների աշխատանքները պետք է երաշխավորված  լինեն համապատասխան մասնագիտական ամբիոնի կողմից:
  • Ներկայացված աշխատանքի ծավալը չպետք է գերազանցի 15, թեզիսը` 2 տպագիր էջը, իսկ զեկույցի տևողությունը` 10-12 րոպեն:
  • Խրախուսվում է  աշխատանքների ներկայացումը "Power Point" ծրագրի օգտագործմամբ:
  • Աշխատանքները, թեզիսները և զեկույցները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

            Անցկացվելու է ներկայացված աշխատանքների նախնական ընտրություն` հիմք ընդունելով նմանատիպ աշխատանքներին ներկայացվող  գիտական և տեխնիկական չափանիշները: Նախնական ընտրություն անցած աշխատանքների հեղինակները նախապես կտեղեկացվեն այդ մասին:

  • Հետազոտությունների ներկայացման վերջնաժամկետ

            Գիտաժողովի մասնակիցներն իրենց տվյալները և  թեզիսները պետք է ուղարկեն մինչև 2014 թվականի դեկտեմբերի 3-ը elrc@ysu.am էլեկտրոնային հասցեով: Գիտաժողովի օրակարգը կտրամադրվի մինչև ս.թ. դեկտեմբերի 7-ը:
       Գիտաժողովը տեղի կունենա 2014 թվականի դեկտեմբերի 11-ին` ժամը 11:00-ին,  ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտուսումնական կենտրոնում (1-ին հարկ, 108 լսարան):
      Լավագույն աշխատանքները կերաշխավորվեն տպագրության  Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի էլեկտրոնային պարբերականում:

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: