Հանրային լսումներ
Կլոր սեղան Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցո ծրագիր վերաբերյալ 2014-04-22 Կլոր սեղան Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցո ծրագիր վերաբերյալ

 

«Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագիրը: Այն իրականացվում է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից, իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով:

Ծրագրի նախնական փուլի շրջանակներում ՇՄԻՊԿ ՀԿ-ն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի օժանդակությամբ կատարել է հետևյալ ուսումնասիրությունները.

1.շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակայնության մասնակցության վերաբերյալ ՀՀ ազգային օրենսդրության և Օրհուսի կոնվենցիայից բխող փաստաթղթերի համեմատական վերլուծություն,

2.շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակայնության մասնակցության արդյունավետության վերաբերյալ հարցում գործադիր իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների շրջանում:

Ս.թ. ապրիլի 22-ին, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավուքնի գիտաուսումնական կենտրոնում ներկայացվեցին կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Կլոր սեղանին ներկա էին օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտնականներ և ուսանողներ:

Վերլուծության նպատակն է գնահատել շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակայնության մասնակցության հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրության վիճակը և Օրհուսի կոնվենցիայի բխող փաստաթղթերի համեմատական ուսումնասիրության լույսի ներքո ուրվագծել քննարկվող ոլորտի ազգային օրենսդրության կատերալագործման հիմնական ուղղությունները և մոտեցումները:

Փորձագետները ընդգծեցին, որ շրջակա միջավայրի վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին հասարակայանության մասնակցության ոլորտի ՀՀ-ում գործող իրավակարգավորման շրջանակը բավարար չափով չի արտացոլում անհրաժեշտ պայմանները և մոտեցումները, ինչպես նաև քննարկվող ոլորտի իրավական ակտերի առանձնահատկությունները:

Հետևաբար ոլորտի առանձին իրավական կարգավորումը ՀՀ Կառավարության որոշման մակարդակով հնարավորություն կտա ապահովել հասարակայնության մասնակցության արդյունավետությունը, առավել թափանցիկ դարձնել իրավական ակտերի նախագծերի ընդունման գործընթացը, և որպես վերջնական արդյունք` բարձրացնել ընդունվող իրավական ակտերի որակը:

Կլոր սեղանի մասնակիցների բարձրացրած հարցերը և քննարկման արդյունքում երևան եկած նոր մոտեցումները իրենց արտացոլումը կգտնեն ծրագրի հետագա քայլերում:

Անցկացված հարցման արդյունքների ամփոփ հրապարակումը վերաբերում էր ռեսպոնդենտների ներգրավվածությանը, իրազեկվածության մակարդակի գնահատմանը, հանրային լսումների կազմակերպման և հասարակայնության ներգրավման որակին, առկա խոչընդոտների վերլուծությանը և այլ հարցերի:

Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված էր Երկիր մոլորակի օրվան, որը Հայաստանում նշվում է ՀՀ բնապահպանության նախարարության և ՇՄԻՊԿ ՀԿ-ի նախաձեռնությամբ, USAID-ABA/CEELI ծրագրի շրջանակներում:

Այս անգամ Երկիր մոլորակի օրը նշանավորվեց գիտական զեկույցների ներկայացմամբ, որոնց հեղինակներն էին Կլիմայի փոփխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ:

Միջոցառման ընթացքում մասնակիցներին տրվեցին թերթիկներ, որոնք բովանդակում էին բնապահպանական մարտահրավերներ, և որոնցից ներկաները պետք է առանձնացնեին, ըստ իրենց` ամենաարդիականը: Այդ խնդիրների թվում էին հողերի դեգրադացիան, ոչ ռացիոնալ ընդերքաօգտագործումը, թափոնների ոչ արդյունավետ կառավարումը, ԳՁՕ գործածությունը, մթնոլորտային օդի աղտոտվածությունը և ջրային ռեսուրսների աղտոտումը:
ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: