Դասընթացներ
Հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրական նորմերը 2013-11-21 Հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրական նորմերը

Իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում նոյեմբերի 21-ին «Հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրական նորմերը» թեմայով ելույթ ունեցավ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» (Dundee Precious Metals) ընկերության բնապահպանության բաժնի ավագ մասնագետ Հասմիկ Մկրտումյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Մայր բուհի ուսանողության համար և նպատակ ուներ վերջիններիս ծանոթացնել ոլորտին:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները:

Բնապահպանության մասնագետ Հասմիկ Մկրտումյանը համալսարանականների համար հակիրճ ներկայացրեց «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունը և խոսեց ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական նորմերի մասին:

Թեման ներկայացնելուց հետո նա պատասխանեց նաև ուսանողների հարցերին:

Նրբեռնել սլայդը

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: