Հանրային լսումներ
Օրհուսի կոնվենցիայի իրականացման 4-րդ ազգային զեկույցի նախագծի 3-րդ քննարկում 2013-11-14 Օրհուսի կոնվենցիայի իրականացման 4-րդ ազգային զեկույցի նախագծի 3-րդ քննարկում

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիականիրավունքի գիտաուսումնական կենտրոնում սույն թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Օրհուսի կոնվենվենցիայի իրականացման 4-րդ ազգային զեկույցի նախագծի 3-րդ` վերջին, քննարկումը:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, Երևանի Օրհուսի կենտրոնի և ՀԿ-ների ներկայացուցիչները:

Զեկույցի նախագծում արդեն ներառված էին նախորդ` 2րդ քննարկման, ընթացքում մասնակիցների կողմից արված առաջարկները և դիտողությունները:

Քննարկման ընթացքում մասնկիցները ներկայացրեցին իրենց տեսակետները ավելացված և փոփոխված դրույթների վերաբերյալ: Արվեցին նոր առաջարկներ, որոնք ընդգրկվեցին տեքստում:

Այս փուլում զեկույցի տեքստը համաձայնեցվեց բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Ազգային զեկույցի պատրաստման հաջորդ փուլում նախագիծը պետք է թարգմանվի ռուսերեն և անգլերեն լեզուներով և մինչև դեկտեմբերի 1-ը ներկյացվի Քարտուղարություն:

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: