Հանրային լսումներ
Օրհուսի կոնվենցիայի իրականացման 4-րդ ազգային զեկույցի նախագծի 2-րդ քննարկում 2013-10-21 Օրհուսի կոնվենցիայի իրականացման 4-րդ ազգային զեկույցի նախագծի 2-րդ քննարկում

<<Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղելատվության մատչելիության որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին>> Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպմանը կայանալու է 2013թ. հունիսին Մաստրիխտում Հայաստանը ներկայացնելու է Կոնվենցիայի իրականացման 4-րդ ազգային զեկույցը:  

Սույն թվականի հոկտեմբերին 21-ին Երևանի Օրհուսի կենտրոնում կայացավ ազգային զեկույցի նախագծի երկրորդ քննարկումը:

Զեկույցի նախագծում արդեն ներառված էին բնապահպանության ոլորտի պետական կառավարման մարմինների, ՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի  նկատառումներն ու առաջարկները:

Քննարկմանը մասնակցում էին ՀԿ-ների և ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության,ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

Մասնակիցները արտահայտեցին իրենց դիրքորոշումները զեկուցի դրույթների` մասնավորապես Կոնվենցիայի 6-րդ և 9-րդ հոդվածների վերաբերյալ: Նրանց կողմից արված առաջարկները և փոփոխությունները մինչև նոյեմբերի 1-ը գրավոր ձևակերպված պետք է ուղարկվեն Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգողին` զեկույցի տեքստում ընդգրկելու համար:

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: