2013-09-05 Քննարկում Հողային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և ԱՄՆ-ում թեմայով
ԱՄՆ պետական դեպարտամենտի և Ամերիկյան խորհուրդների իրավաբան մասնագետների վերապատրաստման ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած էկոլոգիական իրավունքի պրոֆեսոր Էրիկա Լիմանը և Օրեգոն նահանգի Մեթրո խորհրդի լոբբիստ Ռենդի Թակերը մասնակցեցին հողային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ քննարկմանը: Միջոցառմանը ներկա էին Ամերիկյան խորհուրդների Հայաստանյան տնօրեն Էլվիրա Դանան, Ազգային ժողովի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկման նպատակն էր կիսվել ձևավորված փորձով` գնահատել ձեռքբերումները և քննարկել մարտահրավերների հաղթահարման ուղիները: Օրակարգում ընդգրկված էին հետևյալ թեմաները` Օրենգոն նահանգի հողային ռեսուրսների պլանավորման և 2040 թվականի Զարգացման հայեցակարգը, հողերը և հողածերտը որպես պահպանության օբյեկտ էկոլոգիական իրավունքի համակարգում, Լյուիս ընդ Կլարկ իրավաբանական դպրոցի փորձը հողային ռեսուրսների կառավարման ոլորտում, հողային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները ՀՀ-ում, Հայաստանի ներգրավվածությունը հողային ռեսուրսների պահպանության տարածաշրջանային ծրագրերին, Վլիամեյթ ջրվեժի պահպանության ծրագիրն Օրեգոն նահանգում: Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կայքում ստեղծված նոր բաժինը` նվիրված շրջակա միջավայրի գործերով ԱՄՆ-ի դատական պրակտիկային:
Միջոցառման ավարտին բանախոսները և հյուրերը շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր և կառուցողական քննարկման համար: