ԱՄՆ Էկոլոգիական օրենսդրություն
ԱՄՆ դատական պրակտիկան շրջակա միջավայրի պահպանության ոլորտում 2013-08-04 ԱՄՆ դատական պրակտիկան շրջակա միջավայրի պահպանության ոլորտում

Կայքի այս բաժնում առաջարկում ենք ծանոթանալ ԱՄՆ Գերագույն դատարանի և այլ դատական ատյանների շրջակա միջավայրի պահպանության ոլորտի դատական պրակտիկայից որոշ գործերի:               








Շրջակա միջավայրի պահպանություն և բնական ռեսուրսներ 




Վերմոնթի Յանկիի Ատոմային Էներգիայի ընկ. ընդ. Բնական Ռեսուրսների Պաշտպանության Խորհրդի - ԱՄՆ Գերագույն դատարան 

Առարկա

Արդյոք դատարանն իրավասու է ֆեդերալ կառավարման մարմնի վրա դնելու իրավաստեղծման պարտականություն: 
 
Դիրքորոշում

ԱՄՆ Գերագույն Դատարան դիրքորոշման համաձայն` դատարանն իրավասու չէ ֆեդերալ կառավարման մարմնի վրա դնելու իրավաստեղծման պարտականություն, քանի որ 1946 թ. վարչական վարույթի մասին ակտը և Շրջակա միջավայրի պահպանության գործակալության կանոնադրությունը սահմանում են վերջինիս իրավաստեղծման նվազագույն պահանջները և վարչարարության  գործընթացում լրացուցիչ ընթացակարգեր սահմանելու հնարավորությունը: Այդուհանդերձ, դատարանը չի կարող գործակալությանը սահմանափակել ”լավագույն ընթացակարգ” կամ “հանրության համար օգտակար ընթացակարգ” հասկացություններով: Նման պարագյում դատարանը կսահմանազանցի դատական վերանայման իրավասությունները` խախտելով իշխանությունների տարանջատման սկզբունքը: 

Ակտի տեքստ



Մասաչուսեթսն ընդ. Շրջակա միջավայրի պահպանության գործակալությանԱՄՆ Գերագույն դատարան 

Առարկա

Արդյոք Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունն իրավասու է կարգավորելու ածխածնի երկօքսիդը և այլ ջերմոցային գազերը որպես աղտոտիչներ:
 

Դիրքորոշում 

Ջերմոցային գազերը աղտոտիչներ են, հետևաբար դրանց արտանետումը ենթակա է կարգավորման ՇՄՊԳ կողմից:  

Ակտի տեքստ



Կիվալինան ընդ. Էքսոնմոբայլ ընկ. - ԱՄՆ Շրջանային դատարան

Առարկա

Ջերմոցային արտանետումների կարգավորում: 

Դիրքորոշում  

Գործը մերժվել է դատարանի կողմից այն պատճառաբանությամբ, որ ջերմոցային արտանետումների կարգավորումն ավելի քաղաքական,  քան իրավական խնդիր է և պետք է կարգավորվի Կոնգրեսի, ինչպես նաև Վարչակազմի կողմից:  

Ակտի տեքստ   



Բաբիթ  ընդ. Մեծ Օրեգոն համայնքի Սուիթ հոմ չափթերի  -ԱՄՆ Գերագույն դատարան 

Առարկա

Արդյոք Անհետացման եզրին գտնվող տեսակների մասին ակտի 9(a)(1) բաժնում օգտագործվող “վնաս” բառի մեկնաբանությունն  ընդգրկում է բնադրավայրերի փոփոխությունը և վերացումը:


Դիրքորոշում 

“Վնաս” հասկացությունը Անհետացման եզրին գտնվող տեսակների մասին ակտի իմաստով բնորոշումը ներառում է բնադրավայրերի էական փոփոխությունը և դեգրադացիան, որը փաստացի ոչնչացնում կամ վնասում է վայրի բնությունը:   


Ակտի տեքստ



Կոյուեր Ալյասկան ընդ. Հարավարևելյան Ալյասկայի Պահպանության կոմիտեիԱՄՆ Գերագույն դատարան

Առարկա 

Արդյոք Զինված ուժերի Կոյուեր Ալյասկա  ճարտարագիտական կորպուսը իրավասու է թույլատրելու 4.5 միլիոն տոննա պոչի տեղադրումը Ստորին Սլեիթ Լճում, որը գտնվում է անտառային ազգային պարկում: 

Դիրքորոշում 

Զինված ուժերի Կոյուեր Ալյասկա  ճարտարագիտական կորպուսը իրավասու մարմին է թույլատրելու 4.5 միլիոն տոննա պոչի տեղադրումը: 

Ակտի տեքստ 



Էներգիան ընդ. Գետերի պահպանությանԱՄՆ Գերագույն դատարան

Առարկա  

Նշված գործի առանցքում այն է, թե արդյոք Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը կարող է օգտագործել օգուտների և վնասների (CBA) վերլուծությունը լավագույն հասանելի տեխնոլոգիաների ընտրություն կատարելիս` ապահովելու համար գործունեության համապատասխանությունը ազգային ստանդարտներին: 


Դիրքորոշում 

Գործող ընկերությունները պարտավոր են օգտագործել Լավագույն հասանելի տեխնոլոգիաները նվազեցնելու համար շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:Վերացնելով ստորադաս դատական ատյանի որոշումը` դատարանը   որոշեց ուժի մեջ թողնել ՇՄՊԳ որոշումը, որի համաձայն օգուտների և վնասների (CBA) վերլուծությունը պետք է կիրառվի լավագույն հասանելի տեխնոլոգիաների ընտրություն կատարելիս:  

Ակտի տեքստ 



Ռափանոսն ընդ. Միացյալ ՆահանգներիԱՄՆ Գերագույն դատարան

Առարկա 

Արդյոք Մաքուր ջրի վերաբերյալ ակտի  կարգավորումը տարածվում է նաև խոնավ տարածքների վրա: 

Դիրքորոշում 

Այս գործի շրջանակներում ԱՄն Գերագույն դատարանը, մեկնաբանելով ԱՄՆ ջրային ռեսուրսներ հասկացությունը ընդգծեց, որ այն ներառում է ջրային ռեսուրսների հարաբերականորեն կայուն, չհոսող կամ շարունակաբար հոսող մարմինները, որոնք  ունեն աշխարհագրական հատկանիշներ և առօրյա խոսքում հիշատակվում են որպես ջրհոսքեր,  օվկիանոսներ, գետեր և լճեր: 
Ակտի տեքստ

Ս. Դ. Վորեն  ընկ. ընդ. Շրջակա միջավայրի պահպանության ընդերքաօգտագործման խորհրդիԱՄՆ Գերագույն դատարան

Առարկա 

Արդյոք հիդրոէլեկտրոկայանների գործունեության նկատմամբ կիրառելի են Մաքուր ջրի մասին ակտի 401 մասի դրույթները, որի արրդյունքում դրանք ենթակա են լիցենզավորման: 


Դիրքորոշում 

Դատարանի դիրքորոշման համաձայն հիդրէլեկտրոկայանների գործունեության նկատմամբ կիրառելի են Մաքուր ջրի մասին ակտի 401 մասի դրույթները, որոնք կարգավորում են նավարկելի ջրային ռեսուրսներ կատարվող ցանկացած արտահոսք: Դատարանի հիմնավորմամբ, քանի որ համապատասխան ակտը չի սահմանում “արտահոսք” եզրույթի բովանդակությունը, այն պետք է մեկնաբանվի դրա  ուղղակի իմաստով. այն է` կայանից ջրի ցանկացած արտահոսք: Քանի որ հիդրոէլեկտրոկայանից կատարվող  ջրերի ելքը համարվում  է  արտահոսքը նավարկելի ջրային ռեսուրս, այն ենթակա է նաև լիցենզավորման:     

Ակտի տեքստ 



Ս. Դ. Վորեն  ընկ. ընդ. Շրջակա միջավայրի պահպանության ընդերքաօգտագործման խորհրդի - ԱՄՆ Գերագույն դատարան  

Առարկա 

Արդյոք հիդրէլեկտրոկայանների գործունեության նկատմամբ կիրառելի են Մաքուր ջրի մասին ակտի 401 մասի դրույթները, որի արրդյունքում դրանք ենթակա են լիցենզավորման 


Դիրքորոշում

Դատարանի դիրքորոշման համաձայն հիդրէլեկտրոկայանների գործունեության նկատմամբ կիրառելի են Մաքուր ջրի մասին ակտի 401 մասի դրույթները, որոնք կարգավորում են նավարկելի ջրային ռեսուրսներ կատարվող ցանկացած արտահոսք: Դատարանի հիմնավորմամբ, քանի որ համապատասխան ակտը չի սահմանում “արտահոսք” եզրույթի բովանդակությունը, այն պետք է մեկնաբանվի դրա  ուղղակի իմաստով. այն է կայանից ջրի ցանկացած արտահոսք: Քանի որ հիդրոէլեկտրոկայանից կատարվող  ջրերի ելքը համարվում  է  արտահոսքը նավարկելի ջրային ռեսուրս այն ենթակա է նաև պետական սերտիֆիկացման: 

Ակտի տեքստ 



 Քիմիական թափոնների կառավարման ինկ. ընդ Հանթ վեյսթիԱՄՆ Գերագույն դատարան 

Առարկա

Արդյոք որևէ Նահանգ կարող է սահմանել վճարներ տվյալ նահանգում չառաջացած, սակայն հեռացման համար տեղափոխված թափոնների համար: 

Դիրքորոշում  

Դատարանի հիմանվորմամբ Ալաբամա Նահանգի համապատասխան ակտը, որը սահմանում է վճարներ իր նահանգում չառաջացած, սակայն հեռացման համար տեղափոխված թափոնների համար, խախտում է Դորմանի առևտրային դրույթը: Որևէ նահանգ չի կարող իրեն մեկուսացնել ընդհանուր համարվող խնդիրներից ` սահմանելով ապրանքների ազատ տեղաշարժի լրացուցիչ արգելքներ: 


Ակտի տեքստ 



Բալթիմոր գազը եվ էլեկ. Ընդ. Բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի - ԱՄՆ Գերագույն դատարան 

Առարկա

Արդյոք ատոմային էլեկտրոկայանների լիցենզավորման գործընթացում ռադիոակտիվ թափոնների երկարաժամկետ տեղադրումը պետք է դիտարկվի որպես շրջակա միջավայրի վրա ինքնուրույն բացասական ազդեցություն չունեցող գործոն:

Դիրքորոշում

Կանոնն առ այն, որ ատոմային էլեկտրոկայանների լիցենզավորման քննարկումների  գործընթացում ռադիոակտիվ թափոնների երկարաժամկետ տեղադրումը պետք է դիտարկվի որպես շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չունեցող ինքնուրույն գործոն, հիմնավոր է: 

Ակտի տեքստ 



Շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցում 



Բումերն ընդ Ատլանտիկ ցեմենտի - Նյու Յորքի Գերագույն դատարան

Առարկա 

Արդյոք շարունակվող վնասների հատուցումը իրավական պաշտպանության արդյունավետ միջոց  է ի համեմատ անորոշ ժամկետով գործունեության դադարեցմանն:

Դիրքորոշում
 
Դատարանը կիրառել է ցեմենտի արտադրությամբ գործունեության  դադարեցումը  որպես ապահովման միջոց, սակայն հնարավոր է համարել ապահովման միջոցի վերացումը վնասների հատուցման պարագայում: 

Ակտի տեքստ



ԱՄՆ ընդ. Բեսթֆուդի -ԱՄՆ Գերագույն դատարան 

Առարկա

Հիմանդիր կազմակերպությունների պատասխանատվությունը դուստր ընկերությունների կողմից շրջակա միջավայրին պատճառված վնասի դեպքում:  


Դիրքորոշում 

Նշված գործի շրջանակներում ԱՄՆ Գերագույն դատարանը արձանագրեց, որ հիմնադիր (գլխավոր-Parent) կազմակերպության պատասխանատվությունը պայմանավորված է ոչ թե վերջինիս և դուստր ընկերությնա միջև հարաբերությամբ, այլ ձեռնարկության նկատմամբ գլխամասի փաստացի ունեցոած վերահսկողության աստիճանով:  

Ակտի տեքստ
 



Դատավարական իրավասուբյեկտություն



Լուջանն ընդ. Վայրի բնության պաշտպանների - ԱՄՆ Գերագույն դատարան

Առարկա

Վայրի բնության պաշտպան և  այլ էկոլոգիական կազմակերպությունների դատավարական իրավսուբյեկտությունը շրջակա միջավայրի պահպանության գործերով: 

Դիրքորոշում 

Դատարանի դիրքորոշման համաձայն Վայրի բնության պահպանությամբ զբաղվող, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության այլ կազմակերպությունները չունեն բավարար իրավասուբյեկտություն բողոքարկելու համար ԱՄՆ ներքին գործերի և առևտրի քարտուղարությունների համատեղ որոշումը: Վեճի առարկան  ԱՄՆ կողմից որոշակի ծրագրերի ֆինանսավորումն էր Ասվանում և Մահավելիում, որը կարող էր վնասել տվյալ տարածքի  անհետացման եզրին գտնվող տեսակներին: Իր դիրքորոշման մեջ դատարանը հստակ արձանագրեց, որ հայցվորները պետք է կրեն որոշակի, տեսանելի վնասներ:

Այս որոշումից հետո ԱՄՆ-ում   ավելի բարդացավ գործադիր մարմինների ակտերի բողոքարկում դատական կարգով, եթե այդ ակտերն անիջականորեն չէին առնչվում բողոքարկողների շահերին: 

Ակտի տեքստ 



Գեղատեսիլ Հուդսոնի պահպանության համաժողովն ընդ Ֆեդերալ Էներգետիկ հանձնաժողովի - ԱՄՆ Երկրորդ շրջանի վերաքննիչ դատարան 

Առարկա

Քաղաքացիների խմբի դատավարական իրավասուբյեկտությունը շջակա միջավայրի պահպանության վերաբերյալ գործով:

Դիրքորոշում

Դատարանը ճանաչեց դատավարական իրավասուբյեկտությւոնը հիմք ընդունելով շրջակա միջավայրի պահպանության շահերը: Այս դատական գործի հարուցվեց այն բանից հետո, երբ  Ֆեդերալ էներգետիկ հանձնաժողովը  թույլատրեց հիդրոէլեկտրոկայանի կառուցումը   Սթորմ Քինգ լեռան վրա: Դատական գործի առանցքում այն հարցն էր, թե արդյոք դիմողներն ունեն որոշակի շահ նշված գործում: Դատարանի հիմնավորմանը համաձայն` դիմողներն ունեն տվյալ տարածքի  պահպանության, ռեկրացիոն նպատակներով օգտագործման և և էսթեթիկ  շահ:

Ակտի տեքստ 



Սիերա Քլաբն ընդ. Մորթոնի - ԱՄՆ Գերագույն դատարան

Առարկա

Ֆիզիկական անձանց դատավարական իրավասուբյեկտությունը շրջակա միջավայրի պահպանության գործերով: 

Դիրքորոշում

Յուրաքանչյուր անհատ ունի Վարչական վարույթի մասին օրենսդրությամբ սահմանված  հիմքերից ելնելով դատական վերանայման իրավունք, եթե կարողանում է ապացուցել, որ նա կրել է կամ կարող է կրել տնտեսական կամ որև այլ  վնաս. Եթե անձը չի կարողանում ապացուցել այդպիսի վնասի առկայությունն, ապա դատական հայցի ներկայացման իրավունք ունենալ չի կարող:    

Ակտի տեքստ



ԱՄՆ ընդ. SCRAP-ԱՄՆ Գերագույն դատարան 

Առարկա

Իրավաբան ուսանողների դատավարական իրավասուբյեկտությունը շրջակա միջավայրի պահպանության գործերով:

Դիրքորոշում

Դատարանի դիրքորոշման համաձայն Ջեորջ Վաշինգթոնի Համալսարանի իրավաբան ուսանողները հիմք ընդունելով ԱՄՆ Սահմանադրության III հոդվածը իրավսուբյեկտ են բողոքարկելու Ներնահանգային Առևտրային Կոմիտեի հաստատած` երկաթգծով ազգային բեռնափոխադրումների արժեքները: Այս դատական գործը բացառիկ է ԱՄՆ դատական պրակտիկայում դատավարական իրավասուբյեկտության սահմանած նիշի առումով և հետագայում տարծվեց նաև շրջակա միջավայրի պահպանության գործերի նկատմամբ:  

Ակտի տեքստ 



 Հանրային սեփականության իրավունքի դոկտրին



Իլինոիսի կենտրոնական երկաթուղին ընդ. ԻլինոյիսիԱՄՆ Գերագույն դատարան 

Առարկա

Արդյոք յուրաքանչյուր նահանգ իր սուվերենության սահմաններում բոլոր ջրածածկ հողերի նկատմամբ ունի անժամկետ օգտագործման իրավունք և այդ հողերի օգտագործումն իրականացնում է հանրային սեփականության իրավունքով: 

Դիրքորոշում

Այս գործի շրջանակներում դատարանը վերահաստատեց այն, որ յուրաքանչյուր նահանգ իր սուվերենության սահմաններում բոլոր ջրածածկ հողերի նկատմամբ ունի անժամկետ օգտագործման իրավունք և այդ հողերի օգտագործումն իրականացնում է հանրային սեփականության իրավունքով: Սա հանրային սեփականության իրավունքի վերաբերյալ ֆունդամենտալ գործերից է: 

Ակտի տեքստ



Ազգային Աուդուբիոն միավորուն ընդ. Վերադաս դատարանի -Կալիֆորնիայի Գերագույն դատարան 

Առարկա

Հանրային սեփականության դոկտրինան և համապատասխան ջրային իրավունքները: 

Դիրքորոշում

Նշված գործը Կալիֆորնիայի առանցքային դատական գործերից էր, որն անդրադառնում է հանրային սեփականության դոկտրինայի և ջրային իրավունքների միջև առկա հակասությանը: Հանրային սեփականության դոկտրինան հիմնվում է այն սկզբունքի վրա, որ որոշակի ռեսուրսների բացառիկ հասարակական արժեքը անհամատեղելի է մասնավոր սեփականության իրավունքի հետ և այդ ռեսուրսները պետք է գտնվեն հանրային օգտագործման ներքո: Այս գործի շրջանակներում դատարանը նշել է նաև, որ հանրային սեփականության դոկտրինան սահմանափակում է նավարկելի ջրերից կատարվող ջրառի քանակը: 


Ակտի տեքստ 

 



Բաժինը ստեղծվել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի և Ամերիկյան Խորհուրդների Իրավական հաստատությունների մասնագետների վերապատրաստման ծրագրի շրջանակում:

 

 

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: