ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արդարադատության մատչելիության վերաբերյալ  հետազոտության քննարկում 2013-03-27 Արդարադատության մատչելիության վերաբերյալ հետազոտության քննարկում

Տեղեկացնում ենք, որ մարտի 27-ին ժամը 16:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում կանցկացվի ՄԱԿ-ի ԵՏՀ “Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին” կոնվենցիայի (այսուհետ` Օրհուսի կոնվենցիայի) 9-րդ հոդվածի իրացման վիճակ վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում իրականացված  հետազոտության արդյունքների քննարկում:

Հետազոտության իրականացման փուլերից մեկը ազգային փորձագետների կողմից (ՀՀ-ում Գոռ Մովսիսյան) համապատասխան հարացաշարերի լրացումը և դրանց վերաբերյալ շահագրգիռ խմբերի շրջանում քննարկումների անցկացումն է:

Հետազոտությունն անցկացվում է Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետություններում և դրա առարկան   ֆիզիկական անձանց, նրանց խմբերի և հասարակական կազմակերպությունների/հիմնադրամների շրջակա միջավայրի պահպանության հարցերով  դատարան դիմելու իրավունքի իրացման հիմնախնդիրներն են:

Նշված հետազոտությունն իրականացվում է Օրհուսի կոնվենցիայի Արդարադատության մատչելիության նպատակային խմբի հովանու ներքո և  հետազոտության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի Օրհուսի կոնվենցիայի կողմերի 5-րդ հանդիպմանը:

Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը և դիտողություններն ու առաջարկները հետազոտությունում արտահայտված դիրքորոշումների վերաբերյալ:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը նախապես` ուղարկելով հաստատման նամակ elrc@ysu.am էլ. փոստին կամ զանգահարելով (+374910)559602 հեռախոսահամարով:  
 
Լրացված հարցաշարը ռուսերեն լեզվով. ներբեռնել 

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: