Հանրային լսումներ
Կլոր սեղան Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանություն թեմայով 2012-12-17 Կլոր սեղան Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանություն թեմայով
ՀՀ-ում իրականացվող տեսչական համակարգի բարեփոխումների ծրագրի շրջանակներում մշակվել է նաև Բնապահպանական պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, որին էլ նվիրված էր այսօր Կենտրոնում կազմակերպված քննարկումը: 
Որպես բանախոսներ հրավիրվել էին ՀՀ բնապահպանության նախարարության աշխտակազմի բնապահպանական պետական տեսչության հաշվառման և վերլուծության բաժնի պետ տիկին Ռոզա Ջուլհակյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խմբի անդամ պարոն Վարդան Դաբաղյանը, ովքեր հանգամանալից ներկայացրեցին նոր համակարգի գործառման սկզբունքները, մոտեցումները և խնդիրները: 
Կազմակերպված քննարկման նպատակն էր ՀՀ-ում գործող տնտեսվարողներին ծանոթացնել 2013 թվականի հունվարի 1-ից ներդրվելիք ստուգումների նոր համակարգին: Ըստ բանախոսների` ռիսկի վրա հիմնված ստուգումների մոդելը հնարավորություն կտա ըստ օբյեկտների ռիսկայնության` սահմանել ստուգումների տարբերակված պարբերականություն և ավելի թափանցիկ դարձնել գործընթացը: Օբյեկտների ռիսկայնությունը որոշվելու է ըստ տարբեր ցուցանիշների, որոնք արդեն մշակված են: Օբյեկտի ռիսկայնությունը գնահատվելու է բալային համակարգով և բաղակացած է երկու հիմնական բաղադրիչներից` ոլորտային ռիսկեր և անհատական ռիսկեր: Անհատական ռիսկերն իրենց հերթին բաղկացած են կազմակերպությունում առկա տեղեկատվության հիման վրա և ստուգաթերթի հիման վրա հաշվարկված ռիսկերից:
Ի տարբերություն գործող համակարգի` նոր մոդելը հնարավորություն կտա կանխատեսելի դարձնել տեսչական մարմինների կողից անցկացվող ստուգումները, խուսափել ավելորդ բյուրոկրատիայից, ձևավորել տեսուչ-գործարար հարաբերությունների նոր մշակույթ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը ևս կարևորում է նշված նախաձեռնությունը և հույս հայտնում, որ նոր համակարգը կաբարելավի և բնապահպանական ստուգումների պրակտիկան:
Քննարկման մասնակցիները ներկայացնում էին հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններին, որոնք բազմաթիվ հարցեր, նկատառումներ և առաջարկներ բարձրացրեցին նոր համակարգի հետ կապված: 
ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: