Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ անցակացնելու է «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը եվ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ քննարկում:
Քննարկման նպատակն է իրազեկել նախագծի առանձնահատկությունների մասին այն սուբյեկտներին, որոնց վրա տարածվելու է իրավական ակտի գործողությունը և անդրադառնալ նախագծում առկա առանձին հիմնախնդիրներին:
Հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը, որը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 15:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում (ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 լսարան):
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը` նախապես զանգահարելով +37410(559602) հեռախոսահամարով կամ ուղարկելով հաստատման նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեով - elrc@ysu.am
Ներբեռնեք նախագիծն այստեղ
Today, the candle lighting in memory of the 1.5 million innocent victims of the Armenian Genocide was organized in the foyer of YSU main building.
25 higher educational institutions founded in Yekaterinburg the University League of the Collective Security Treaty Organization.
April 22 is The Earth Day, so the environmentalists once again raised the environmental issues.
The presentation of the book “If we remain silent, the stones would cry out” was held at YSU today. It is based on the memories of the Genocide survivor Hrachya Gevorgyan.
On April 6-12 YSU students participated in the International Youth Forum “Lomonosov 2014”.