Հանրային լսումներ
ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ 2012-12-05 ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Ժամանակակից աշխարհում տարբեր, այդ թվում նաև` գիտական կառույցների գործունեության արդյունավետ կազմակերպումը ենթադրում է պատշաճ և համակողմանի տեղեկատվության տարածում` շահագրգիռ և լայն հասարակությանն իրազեկելով իր գործունեության արդյունքների, դրանց հանրային օգտակարության վերաբերյալ: Այս համատեքստում տեղեկատվական տեխնոլոգիաների և հատկապես` համացանցի հնարավորությունների օգտագործումն այլևս անհրաժեշտություն է:

Առաջանորդվելով այս տրամաբանությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը դեկտեմբերի 5-ին ներկայացրեց իր կայք էջը, որի մշակման աշխատանքները սկսվել էին դեռ տարեսկզբին: Կայքի ծրագրային լուծումները և մշակված սկզբունքները թույլ են տալիս այն դարձնել դինամիկ ռեսուրս, որը օգտվողներին կիրազեկի էկոլոգիական իրավունքի գիտության, օրենսդրության և պրակտիկայի զարգացումներին: Կայքի կառուցվածքը և բովանդակությունը այն օգտակար են դարձնում ինչպես որոշում կայացնողների և քաղաքացիական հասարկության համար, այլ նաև ուսանողների և ոլորտի հետազոտողների համար:

Շնորհանդեսին Կենտրոնի աշխատակիցները ներկայացրեցին կայքի հնարավորությունները` շեշտադրելով դրա կառուցվածքի երեք հիմնական բաղադրիչ. 1. մարդու էկոլոգիական իրավունքների և էկոլոգիական օրենսդրության զարգացման արդի միտումներ, 2. Էկո-իրավունքի կենտրոնի գործունեություն, 3. ընդհանուր տեղեկատվություն բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ:

Կայքի շնորհանդեսին ներկա էին պետական կառավարման մարմինների, գիտահետազոտական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչներ: 

Կայքի ստեղծման փաստը ողջունեցին ԵՊՀ  ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը` հույս հայտնելով, որ Կենտրոնը կշարունակի դրա հետագա զարգացումը և արդիականացումը: 

Էկո-իրավունքի կենտրոնի թիմը շնորհակալություն է հայտնում բոլոր դրական արձագանքների համար և պատրաստ է շարունակել իր աշխատանքները նույն ակտիվությամբ:  

 


ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: