Հանրային լսումներ
Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում  2012-03-30 Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱԿՆԱՐԿ - Սույն թվականի ապրիլի 30-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային Ժողով ներկայացված "Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին" ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում, որին մասնակցում էին ԵՊՀ պրոֆեսորներ Գ. Ղազինյանը, Ա. Իսկոյանը, Ռ. Հարությունյանը, Կ. Դանիելյանը, Կ. Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգիական ռիսկերի գնահատման կենտրոնի, ՀՀ Կառավարության,  ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության, գործարար ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:
Հանրային քննարկման ընթացքում մասնագետները դրական գնահատեցին  ՀՀ Կառավարության նախաձեռնությունը մշակելու գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության ոլորտը կարգավորող իրավական ակտի նախագիծ, որը բխում է ՀՀ միջազգային պարտավորություններից: Քննարկման առանցքը դարձավ օրենքի նախագծի կարգավորման առարկան կազմող հարաբերությունների ամբողջականության խնդիրը: Մասնակիցների կարծիքով գիտականորեն բավարար հիմնավորված չէ օրենքի նախագծի կարգավորման ոլորտից որպես սննդամթերք կամ կեր անմիջական օգտագործման կամ վերամշակման համար նախատեսված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների շուկայահանման, ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման հարաբերությունների դուրսբերումը: Ուստի առաջարկվում է վերանայել Օրենքի նախագծում ամրագրված այս մոտեցումը և մեկ իրավական ակտի շրջանակներում համալիր կարգավորման ենթարկել փոխկապակցված հարաբերությունները: Քննարկման ընթացքում ընդգծվեց նաև օրենքի գործողության արդյունավետությունը պայմանավորող անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման կարևորությունը: 


ԳՈՐԾԸՆԿԵՐ -  ՀՀ բնապահպանության նախարարություն

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ - Պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական ինստիտուտների, գորածարարի ոլորտի ներկայացուցիչներ


 
ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: